Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարող եք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 47000 դրամ,եթե դրույքաչափ է կիրառվելու, քանի որ ոչ միկրո սուբյեկտների աշխատողի նվազագույն աշխատավարձի չափը պետք է լինի ոչ պակաս 93289 դրամ: Դրոշմանիշայինը գործատուն պետք է վճարի:
Կարող եք նշել ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանք, նշել օրական քանի ժամ կամ շաբաթական քանի օր պետք է աշխատել, կարևորը որ չխախտվի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ օրենքը:
Կես դրույք հասկացություն այլևս չկա,պայմանագրում գրում եք լրիվ աշխատավարձը և նշում ոչ լրիվ աշխատանքային օր ՛՛այսքան ՛՛ աշխատավարձով, իհարկե ժամերի մասին չենք մոռանում:
Կարելի է նաև նշել ժամավճար, և գրել 1 ժամի արժեքը:
Բարև Ձեզ։ Նվազագույն ամսական աշխատավարձը 93 289 դրամ է (ներառյալ հարկերը)։ Այսպես ասած «կես դրույքի» դեպքում պետք է նշեք ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ, և 47 651 դրամ (սոց. վճար կատարողի դեպքում) աշխատավարձ։
Կես դրույք հասկացողություն աշխատանքային օրենսգրքով չկա, գրեք ժամավարձով կամ գործավարձով: