Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ձեր գրանցված լինելու հանգամանքը կարող եք պարզել ձեզ մոտ տարածքային հարկային բաժամնունքից վերցնելով անհատական հաշվի քաղվածք: Տարվա մեջ 1 անգամ տրամադրվում է անվճար:

Մարիամ

Շնորհակալ եմ: Իսկ պարտադիր կուտակայինի հաշվետվությունում մի՞թե մասնակցի և պետության կողմից վճարված գումարը չի նշվում, եթե սոց. վճար է վճարվում այդ աշխատողի համար:

karine

Եթե դուք գրանցված աշխատող եք, կազմակերպությունը ձեր անունով ամեն ամիս գումար պետք է փոխանցած լինի։ Պարզեք ձեր հաշվապահի հետ կամ հարկայինում։

Մարիամ

Շնորհակալություն, արդեն պարզել եմ: Հարկայինից վերցրել եմ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք, որտեղ նշված էր իմ ստացած եկամուտը այդ կազմակերպությունում, այսինքն՝ գրանցված եմ, սակայն եկամտային հարկ և սոց. վճար վճարված չէ, այդ պատճառով կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունում 0 է նշված: Չգիտեմ՝ արդյոք կարելի է 3 ամիս չվճարել եկամտային հարկ և սոց. վճար, կարծում եմ՝ պետք է որ ի վերջո վճարեն: