Վահրամ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:
Այո, եթե տնօրենը, ով նույն ինքը ընկերության միակ մասնակիցն է, այն ստանում է իբրև շահաբաժին կամ միջանկյալ շահաբաժին, իսկ ընկերության հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ համապատասխան ձևակերպումներից հետո։ Այլ կերպ ասած՝ շահաբաժնի ստացումից հետո միջոցները դառնում են տնօրենի անձնական օգտագործման միջոցներ։ Ուշադիր պետք է լինել, որ շահաբաժնի վճարումը չհանգեցնի բացասական կապիտալի առաջացմանը։
Եթե այլ մասնակից չկա, և միակ մասնակիցը տնօրենն է, այդ դեպքում կարող է վերցնել:
Եվ նաև չմոռանաք ՀՕ 150-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն վճարված շահաբաժնից 5 % եկամտային հարկը վճարել, եթե մասնակիցը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Միանշանակ կարող է համապատասխան ձևակերպումների և 5 % եկամտային հարկը վճարելու դեպքում: Այն պարտադիր պետք է արտացոլվի հաշվեկշռում: