Կարո՞ղ է կամերալ արձանագրությունը ակտի չվերածվել

Կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե այն չի վերաբեում այս դեպքերին. Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները հարկ վճարողի կողմից ընդունվելու և ճշտված հարկային հաշվարկներ ներկայացվելու դեպքում.
2) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումներ կատարելու հետևանքով Օրենսգրքի 403-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
3) հսկիչ գնման արդյունքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի` Օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված խախտումներ կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների` Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
4) հսկիչ գնման արդյունքում ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների` Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
5) չափագրման արդյունքում ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու դեպքում.
6) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
7) կենտրոնացված մատակարարի կողմից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետի խախտում հայտնաբերելու դեպքում:

Nerses

Կամերալ ուսումնասիրության արդյունքում, եթե հայտնաբերվել են անճշտություններ, որոնք կարիք ունեն ճշտված հաշվետվություն ներկայացնելու՝ ապա պետք է ճշտված ուղարկեք, պարտավոր եք վճարել պակաս վճարած գումարը և տույժերը, հնարավոր է արձանագրությունը ակտի չվերածվի և վարչական չկիրառվի:

Mary1

Հարգելի Ներսես,
իսկ եթե համաձայն չենք ու ներկայացրել ենք մեր առարկությունները, էդ դեպքում ի՞նչ է լինելու հետո:

Nerses

Այդ դեպքում ծանուցման մեջ նշված է` առարկությունների դեպքում ինչ պետք է անեք:

Mary1

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ