Anya.
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:
Եթե մաքրուհիները չեն վարձատրվում, ապա նրանց համար չի վճարվում ոչ մի հարկ։
Կարող է կազմակերպությունը, ելնելով իրավիճակից, կրճատի աշխատատեղերը, բայց դրա համար պետք է կատարի աշխատանքային օրենսգրքի դրույթները, ծանուցի կրճատման համար, վճարի արձակման նպաստ և վերջնահաշվարկ։
Այո, կարող է: Հաստիքների կրճատման դեպքում գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին: Պետք է վճարել արձակման նպաստ և կատարել վերջնահաշվարկ:
Կարող եք ազատել, սակայն վերջնահաշվարկի հարց է լինելու, իսկ ֆինանսապես ի վիճակի՞ եք վճարել այդ գումարները:
Գործատուն միակողմանի կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ ՀՀ ԱՕ հոդված 113 կետ` 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: