Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Արփինե.

Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երեխաների դասապատրաստմամբ զուգահեռ զբաղվելու համար Ա/ձ գրանցվել պետք չէ, կարող եք գործել որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:Դրա համար հարկային մարմին պետք է ներկայացնեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:

Մարիաննա

Իսկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկին կարող եք ծանոթանալ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով:

karine

1. Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառման դեպքում՝
ա. անձնագրի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,
բ. ֆիզիկական անձի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:
Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց և հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական:
Կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում։