Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը

Աննա.

Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Անաշխատունակության թերթիկը համարվում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, և այն չընդունվել չի կարող, եթե վրան կա բուժհաստատության կնիքը։

Tigran

Գործատուն չի կարող չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե անգամ կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, ապա կներեք էդ գործատուն իր կասկածները փարատելու համար ի՞նչ է օպերատիվ աշխատանք է տարել, թե՞ հարցում արել սահմանային հաշվառում իրականացնող մարմնին, իրա ի՞նչ գործն է մարդը թեկուզ այդ եղանակով ուր էր: Նախ առաջին դեպքը չի, երկրորդն էլ դա գործատուի ապահովության համար է լավ, որ գոնե թերթիկ է մարդը ներկայացրել, հասկացանք, որ ոմանք տվյալներ հաղորդելու գործն ավելի լավ են կատարում այս երկրում, քան իրենց բուն անելիքները աշխատավայրում:

Karine

Ոչ, չի կարող գործատուն չնդունել բժշկի տված անաշխատունակության թերթիկը։

Հերմինե

Սա ավելի շատ իրավաբանական մոտեցում է, եթե ունի հիմնավոր ապացույցներ: Այո, կարող է չընդունել: