Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից:
Նախապես շնորհակալ եմ:
Որտե՞ղ է գրում այդ սահմանափակման մասին, որ 3 աշխատողից ավելի դեպքում պարտադիր պետք է ունենալ գլխ. հաշվապահ:
Silva
Հյուր
10 տարի առաջ
“ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքով
ԳԼՈՒԽ III
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
Գանձապահի պարտականությունները չի կարող կատարել ո’չ տնօրենը, ո’չ հաշվապան, բայց գլխավոր հաշվապահի պարտականությունները կարող են դրվել տնօրենի վրա:
Կարեն
Հյուր
10 տարի առաջ
Այո, կարող է: Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք, հոդված 11.
Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
– անձամբ:
Հարգելի Սիլվա, հարցը գլխավոր հաշվապահի մասին էր, ոչ թե գանձապահի:
Մինչև 3 աշխատող ունենալու դեպքում կարող եք, 3-ից ավելի դեպքում` կազմակերպությունը պարտադիր պետք է ունենա գլխ. հաշվապահ: