Accountant.am

Սուսաննա.

Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, միկրոբիզնեսի համակարգում առևտուր թույլատրվում է Երևանից դուրս, եթե առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չեք գործելու: Հստակեցրեք ձեր հարցը, թե ինչպիսի համագործակցություն եք նախատեսում իրականացնել իրավաբանական անձի հետ: Այլ է հարցը, եթե դադարեցնեք ձեր գործունեությունը և ՀԴՄ-ն վարձակալության պայմանագրով տրամադրեք իրավաբանական անձին օգտագործման:

karine

Այո, կարող եք ՀԴՄ կտրոն տրամադրել իրավաբանական անձին, որտեղ արտացոլված կլինի նրա ՀՎՀՀ-ն։

Ամիկում

Միանշանակ ոչ: ՀՕ-ի 267հոդվածի 5կետ 10) համաձայն Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Anushik

Միանշանակ համաձայն եմ Ամիկումի հետ: ԿԱՐԵՎՈՐ. Ոչ միայն տվյալ պահից կդադարեք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, այլ նաև հաջորդ տարի էլ չեք կարող աշխատել այդ համակարգում: