Մարիամ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը պետական գրանցման պահին նշել է որպես ԱԱՀ վճարող, հիմա կարո՞ղ է շրջ. հարկի հայտարարություն ներկայացնել, մատուցելու է հաշվապահական ծառայություններ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը պետական գրանցման պահին նշել է որպես ԱԱՀ վճարող, հիմա կարո՞ղ է շրջ. հարկի հայտարարություն ներկայացնել, մատուցելու է հաշվապահական ծառայություններ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Որ 2021 թիվը սկսվի, մինչև փետրվարի 20-ը դիմումը տվեք:
Այդ հայտարարությունը՝ թիվ 201, եթե չեմ սխալվում, մինչև փետրվարի 20-ը ներկայացնում են ընթացիկ տարվա համար։
Հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին։
Դուք չեք կարող 2020թ. անցնել շրջանառության հարկի դաշտ, քանի որ դիմել եք ԱԱՀ-ով աշխատելու համար։ Շրջ. հարկին անցնելու հայտարարություն կարող եք ներկայացնել 2021թ. մինչև փետրվարի 20֊ը, եթե համապատասխանում եք այդ պահանջներին։
Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ խոսքը գնում է պետ․ ռեգիստրում որպես “ԱԱՀ վճարող” նշում կատարելու վերաբերյալ։ Երբ գրանցվում եք պետ․ ռեգիստրում, պետ․ ռեգիստրի աշխատակիցը հարցնում է՝ ԱԱՀ վճարող եք, թե ոչ։ Իմ կարծիքով՝ տարօրինակ հարցադրում, քանի որ Հարկային Օրենսգրքով սահմանված է, որ հարկ վճարողը իր հարկային դաշտը ընտրում է՝ դիմում ներկայացնելով ՊԵԿ։
Իսկ ե՞րբ եք գրանցվել, 20 օր անցե՞լ է արդեն։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ կարող եք ներկայացնել որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը, եթե 20 օր չի անցել գրանցման պահից։ Կարող եք կապվել թեժ գիծ՝ 060 54 44 44, և տեղյակ պահեք, ինչ են պատասխանել, հետաքրքիր է։
Այո, պետ ռեգիստրում գրանցման մասին է խոսքը։ Զանգել եմ թեժ գիծ պատասխանել են, որ այս տարի ստիպված եմ աշխատել ԱԱՀ-ով։ Գրություն եմ գրել հարկային, սպասենք պատասխանին:
Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը չի կարող գործել շրջ․ հարկի ռեժիմում։
Այս տարի չեք կարող աշխատել ՇՀ-ով:
Իրավաբանական անձինք ՀՀ ՀՕ-ով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները ԿԱՐՈՂ են ներկայացնել գործակալության միջոցով: