Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Մարինե.

Կազմակերպության շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այսինքն՝ շրջանառության չափը թույլ է տալիս լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն քանի որ գործունեությունը առք ու վաճառքն է, ուստի չի կարող այդ մասով հանդիսանալ միկրոձեռնարկատիրություն: Հարցս այսպիսին է՝ իսկ կարո՞ղ է արդյոք մանկական կարուսելների ծառայության գործունեության համար համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (կարուսելների աշխատանքը բացօթյա է, այսինքն՝ սեզոնային է):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Առք ու վաճառքի գործունեությունը եթե մարզում է և առևտրի կազմակերպման վայրերում չէ, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չի իրականացրել՝ կարող է, իսկ կարուսելների մասով նայեք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասը:

Մարինե

Կարուսելը կարող է, բայց եթե առևտուրն ու կարուսելը նույն կազմակերպությունն է իրականացնում, չի կարող առանձնացնել, եթե, իհարկե, Տիգրանի նկարագրած դեպքը չի:

Մարինե

Տիգրան, առք ու վաճառքը մարզում է, առևտրի կազմակերպման վայրում չէ, սակայն ապրանքների մատակարարում կատարել է և՛ ֆիզիկական անձանց, և՛ իրավաբանական անձանց, կարծում եմ՝ այդ մասով չի կարող լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն կարուսելների մասով կարող է՝ համաձայն ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի, ուղղակի նույն իրավաբանական անձը գործունեության մի մասով (ի նկատի ունեմ առք ու վաճառքի) արդյոք կարո՞ղ է լինել շրջանառության հարկով հարկվող, իսկ մյուս մասով՝ (կարուսելների մասով) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Տիգրան

Չէ, չեք կարող, քանի որ 24 մլն-ի շեմը վերաբերում է գործունեության բոլոր տեսակներին, ուստի 2020թ.-ից կաշխատեք շրջ. հարկի ռեժիմում, որտեղ առևտրի համար 5 տոկոս է՝ որոշ չափով նվազեցնելու հնարավորությամբ, իսկ կարուսելի դեպքում 5 տոկոս է: