Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Աննա Մուրադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հարություն

Հարգելի Աննա, ցավոք սրտի այո, գործատուն Ձեզ աշխատանքի ընդունելու դեպքում կարող է խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ: Ճիշտ է, ի վերջո այդ խնդիրները կլուծվեն գործատուի օգտին, սակայն պարզ է գործատուների մոտեցումը` ու՞մ է պետք ավելորդ գլխացավանք: Առաջարկում եմ դիտել այս տեսանյութը 16-րդ րոպեից հետո…

Արայիկ

Հոդված 156.

Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը
Հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: