Կարո՞ղ է արդյոք ավտոլվացման կետը համարվել միկրոձեռնարկատիրություն

Հայկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, պատասխանեք, եթե հնարավոր է:

Ընկերությունը, որը զբաղվում է մաքրման ծառայությունների մատուցմամբ և այդ մասով շրջանառության հարկ վճարող է, միաժամանակ ունի 2 ավտոլվացման կետեր, որոնցից մեկը մետաղադրամով «լվա ինքդ» է, իսկ մյուսը նոր սերնդի ՀԴՄ-ով է աշխատում: 2019թ. ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել 257 ձևը և աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ենթադրում եմ, որ ոչ, քանի որ մեկից ավելի գործունեություն է Ձերը, մեկը՝ ավտոմեքենաների լվացումը և մաքրումը 45.20 է, իսկ Շենքերի ընդհանուր մաքրումը 81.21.0 է, կարող են դիտարկել որպես համանման այլ աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում:

Ալլա

Ես կարծում եմ՝ կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ անկախ մեկից ավելի գործունեություն ծավալելու հանգամանքից, եթե գործունեության տեսակները համապատասխանում են օրենքի պահանջին, բայց միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե ընթացիկ հարկային տարում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության բոլոր տեսակների, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը։