Լաուրա.
Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լաուրա.
Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, նման դեպքի հետ առնչվել եմ, եթե հրամանի մեջ կոնկրետ ժամանակահատված չկա նշված, ապա այո, դիմումի համաձայն:
Հարգելի Լաուրա, այո, դիմումի համաձայն հետ ընդունել կարելի է:
ՄԻնչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մեջ գտնվող աշխատողը կարող է վեադառնալ աշխատանքի:
Այո, գրում է դիմում խնամքի արձակուրդը ընդհատելու և աշխատանքի վերադառնալու մասին, ամսաթիվը անպայման պետք է նշի, ու գրանցման հայտում ևս պետք է այդ մասին նշվի:
Բարև Ձեզ, Լաուրա: Այո, իհարկե, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում աշխատողը կարող է վերադառնալ աշխատանքի, երբ ցանկանա, և այդ 3 տարվա ընթացքում կարող է նորից դիմում գրել և նորից գնալ խնամքի արձակուրդ, մինչև 3 տարին լրանալը:
Եթե հրամանի մեջ կոնկրետ ժամանակահատված կա նշված, այդ դեպքում հարկային դաշտում խնդի՞ր է առաջացնելու:
Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, պետք է հայտում V նշանը դնել՝ <>, և ճշտել խնամքի արձակուրդի վերջնաժամկետը, այն ամսաթիվը, որի հաջորդ օրը պետք է անցնեք աշխատանքի (ըստ դիմումի):
Ի լրումն նախորդ մեկնաբանության ` <>
Շնորհակալություն։ Կարող եք աշխատանքի վերադառնալու հրամանի մեկ օրինակ ուղարկել nelly_hayrapetyan.0806 շնիկ mail.ru մայլին
Կայքի Փաստաթղթեր մասում կա աշխատանքի վերադառնալու դիմում: