Կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա.

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, չի կարող, այն համանման ծառայություն է, ինչպես իրավաբանականը կամ խորհրդատվականը:

Աննա

Տիգրան ջան, դա Ձե՞ր կարծիքն է, թե՞ ունեք որևէ պաշտոնական պարզաբանում։

Տիգրան

Աննա, պաշտոնական պարզաբանում դեռ չկա, չգիտեմ՝ կապահովեն, թե ոչ, կա ուղեցույցը, օրենքը, դասակարգիչը։

Ամիկում

Բարև ձեզ։ Քանի որ օրենքը հղում է կատարում դասակարգիչներին, իսկ անշարժ գույքի գործակալությունը 68.31.0 դասով է (այսինքն` ոչ իրավաբանական), բայց եթե պարզաբանումը ուշադիր կարդանք, այն իր մեջ խորհրդատվություն ունի, ուստի չի կարող:
Այս ենթադասը ներառում է`
– անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման միջնորդական ծառայություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
– անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման խորհրդատվական և գնահատման ծառայություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
– անշարժ գույքի պայմանական ավանդադրության պայմանագրերի կնքում։