Alisa.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել մեկ ամիս 7 օր և դուրս եմ եկել աշխատանքից: Կազմակերպությունը ինձ վճարել է մինիմալ աշխատավարձը՝ 70 000 դրամ, մինուս իմ մեկ օրվա բացական՝ 4 000 դրամ, այսինքն՝ 66 000 դրամ: Ես աշխատել եմ արտաժամյա և իմ աշխատանքից ինձ պետք է հատկացվեր տոկոսներ: Բայց դրանք ինձ չեն փոխանցվել փատճառաբանությամբ, որ շուտ եմ դուրս եկել աշխատանքից: Բայց պայմանագրում նման կետ գոյություն չունի: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել: Ես կարո՞ղ եմ իմ աշխատած գումարները ետ պահանջել:
Ենթադրում եմ, որ այո, սակայն կա՞ որևէ աշխատաժամանակի հաշվառման փաստաթուղթ, որով երևում է, որ արտաժամյա աշխատել եք, կարողանաք պահանջել Ձեր աշխատած գումարները:
Եթե Ձեր արտաժամյա աշխատած ժամերը արտացոլվում են հաշվարկային թերթիկում, ապա կարող եք:
Ձեր արտաժամյա աշխատած օրերը պետք է արտացոլված լինեն աշխատաժամանակի տեղեկագրում (տաբելում), կամ կազմված համաձայնագրով։ Եթե այո, ապա դուք կարող եք պահանջել արտաժամյա աշխատած օրերի դիմաց Ձեր գումարը։ Այլ կերպ ասած՝ դուք պետք է կարողանաք ապացուցել, որ աշխատել եք արտաժամյա։
Եթե արտաժամյա աշխատած օրերը նշված են հաշվարկային թերթիկում, ապա կարող եք։
Այո, կարող եք պահանջել, եթե Ձեր արտաժամյա աշխատած ժամերը արտացոլվել են հաշվարկային թերթիկում կամ աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում:
Եթե այդ ժամերն ինչ որ փաստաթղթում արտացոլված են, ապա կարող եք դիմել աշխատանքի տեսչություն: