Կարո՞ղ են երկու անհատ ձեռնարկատերեր հաշվառվել նույն հասցեում

Մարիա.

Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող եմ նույն հասցեում երկու ԱՁ գրանցել։ Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Այո, կարող եք։

Tigran

Կարող եք, սակայն այն վերապահումով, որ չհանգեցնի հարկային մարմնի կողմից փոխկապակցված որոշման կայացման հաշվի առնելով հետևյալները. տարբեր գործունեություն իրականացնեն, միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը, միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները, որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:

Արթուր

Տիգրանի ասածին ավելացնեմ, որ այդ դեպքում էլ կարող եք գրանցել ԱՁ-ները, ուղղակի այդ դեպքում արդեն ՊԵԿ-ը կարող է դիտարկել նրանց որպես ԱԱՀ վճարող։ Եթե այդ խնդիրը չունեք, կարող եք գրանցել նույն հասցեում։

Աննա

Կարող եք, եթե հիմքում կա տարածքի վարձակալության պայմանագիր: Այդ դեպքում ոչ մի խնդիր։