Սառա.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:
Կարող են, իհարկե կարող են, իսկ այդ գումարը հաշվելիս դրամով եք հաշվում, հաշիվը դուրս գրվելու օրվա Կենտրոնական բանկի այդ օրվա արտարժույթի փոխարժեքներով:
Եթե դուք կնքել եք արտասահմանյան ընկերության հետ պայմանագիր, որի մեջ նշված արժեքը դոլարով է կամ եվրոյով, ապա դուք հաշիվը պետք է դուրս գրեք պայմանագրի լեզվով և պայմանագրի մեջ նշված արժույթով:
Խնդրում եմ նշել, թե որ օրենքով, և եթե հնարավոր է, որ հոդվածով է դա կարգավորվում: