Կարճաժամկետ փոխառություն

Zara.

Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Ֆիզիկական անձը ինչ-որ կապ ունի՞ կազմակերպության հետ:

Գրիգոր

Զառա ջան, ասաˊ ինձ քո էլեկտրոնային հասցեն, ես ունեմ պայմանագրի ձև, կուղարկեմ, բայց իմ կարծիքով պետք է ինր-որ կերպ հիմնավորես, թե ով է փոխ. տրամադրողը կազմաակերպության համար, օրինակˋ եթե հիմնադիր կամ տնօրեն է:

zara

Գրիգոր ջան, պայմանագրում նշել եմ, որ փոխ. տրամադրողը գործադիր տնօրենն է: Ուղղակի տոկոսների պահն է ինձ հետաքրքիր: zara_atoyan շնիկ mail.ru

Գրիգոր

Դե ես ինքս իմ պրակտիկայում արել եմ նման բան և ստուգումով էլ անցելˋ առանց որևէ խնդրի, այսինքնˋ առանց տոկոսների:

Մերի

Զառա ջան, ասեմ, որ դա լրիվ հնարավոր էˋ տրամադրել փոխառություն առանց տոկոսի, որևէ խնդիր չի լինի այդ դեպքում: Ես նույնպես Ձեզ կուղարկեմ պայմանգրի ձև, կարող եք համեմատականներ տանել և որոշելˋ որ ձևն է ավելի հարմար տվյալ պարագայում:

Արմինե

Եթե ֆիզիկական անձը հիմնադիրն է, միայն այդ դեպքում կարող է տրամադրել փոխառություն, և պայմանագրում նշվի առանց տոկոսի, ոչ մի խնդիր չկա: