Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը 2019թ.ից ֆիզ. անձից նոտարով վարձակալել է տարածք, 2022թվականին պայմանագրի ժամկետը լրացել է և ըստ պայմանագրում նշված կետի պայմանագիրը դարձել է անժամկետ: Արդյոք կարիք կա՞ նոր պայմանագիր կնքելու, կամ, եթե կնքվի առանց նոտարական վավերացման հարկայինի առումով կարո՞ղ է խնդիր առաջանալ, թե ոչ: Այս մասով 2023 թ. ին հարկային օրենսգրքում որևէ փոփոխություն կա՞:
եթե արդեն նոտարական վավերացված պայմանագրով կա ժամկետի հարցը լուծծող կետ,ապա հիմա կարող է վարձավճարի չափի հետ կապված ու կադաստրում գրանցված լինելու հարց լինել,արդեն կնքված պայմանագիրը գրանցված է կադաստրում,դա օրենքի պահանջ է,
Հարկային օրենսգրքով կա՞ պահանջ, որ վարձակալության պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ունենա: Վարձակալության չափը ստուգված է կադաստրային արժեքի հետ: Խնդիր կլինի՞, եթե պայմանագիրը մնա կամ նորը կնքենք առանց նոտար:
նման պահանջները սահմանված են քաղաքացիական օրենսգրքով՝ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Եթե սկզբնական պայմանագրով սահմանված է, որ 3 տարին լրանալուց հետո պայմանագիրը դառնում է անժամկետ, կարծում եմ, որ նոր պայմանագիր կնքելու կարիք չկա: Իսկ առանց նոտարի վավերացման պայմանագրի մասով, մի ժամանակ էր, որ հարկայինը կամ ծախսը չէր ընդունում կամ ԱԱՀ դտ-ը, հիմա նման խնդիրներ չկան: