Էլինա.
Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք – Հոդված 882 3 մասի համաձայն “Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:”
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։
Եթե կողմերը եկել են համաձայնության՝ կարող են հարցը լուծել առանց դատարանի միջնորդությամբ: Պետք է հիմք ընդունեք նաև պայմանագրի կետերը: Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, եթե չկա վեճ, ապա դատարանի դիմելու կարիք չկա: