Կարելի՞ է արդյոք փոխել ներկայացրած հայտարարությունը

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ԱՁ եմ, այս տարվա սկզբից հարկային ծառայություն եմ ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու հայտ, բայց իմ առևտրի շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարո՞ղ եմ այն փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, չեք կարող, ամեն ինչ նորմալ է, առևտրի համար օրենքով կա սահմանափակում, առևտուրը, անկախ շրջանառությունից, չի կարող գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եթե կարիք կա օրենքին հղումը կներկայացնեմ:

Նունե

Հարգելի Տիգրան, Դուք ճիշտ եք, կա սահմանափակում առևտրի ոլորտում: Բայց մի այսպիսի հարց. եթե առևտուր եմ իրականացնում այնպիսի վայրում, որը գտնվում է Երևան քաղաքից դուրս, առևտուրը իրականացնում եմ այնպիսի վայրում, որը չի հադիսանում առևտրային կենտրոն, վաճառատուն, ապա չե՞մ կարող արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, օրինակ՝ դպրոցի ներսում վարձակալությամբ վերցրել եմ մի փոքր տարածք և վաճառում եմ խաչապուրի, տետր, գրիչ: Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, որտեղ սահմանվում են հիմնական հասկացություններ, առևտրի իրականացման վայր է կոչվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ: Իմ դեպքում այդ տարածքը որպես այդպիսին չի էլ հանդիսանում առևտրի իրականացման վայր:

Տիգրան

Նունե, եթե Երևան քաղաքից դուրս է, առևտուրը իրականացվում է այնպիսի վայրում, որը չի հադիսանում առևտրային կենտրոն, տոնավաճառ, 24 միլիոնի շեմը չեք անցնում, ապա կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, առևտրի պայմանները սրանք են օրենքով ամրագրված, այսինքն՝ գյուղի խանութը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։

Նունե

Շնորհակալություն: Իսկ եթե 5 000 դրամ կամավորության սկզբունքով կուտակային վճար եմ վճարում, ապա ստաժ կհաշվարկվի՞:

Տիգրան

Եթե նշվածներին Ձեր հարցը չի վերաբերում, այո, նայեք՝ բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
Այսինքն՝ միկրոբիզնեսում գործելու ժամանակահատվածը ստաժ չի համարվում 2020թ.-ից, գտնում եմ, որ դա սխալ է, օրենքն է այսպիսին գրվել, փոխել է պետք: