Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Թե՛ Աշխատանքային օրենսգրքով, թե՛ հաշվապահության մասին գրքերով որևէ նշում թանաքի սև գույնի մասին չկա: Աշխատանքային պայմանագրերն էլ կարող են սևով ստորագրվել, չկա օրենքի հետ հակասություն:
Կարծում եմ, որ խնդիրը գույնը չէ, կարևորը բովանդակությունն է, հիմա մի անգամ է ստացվել, պարբերական բնույթ չունի:
Որքանով որ ես տեղեկացված եմ, սև գրիչով ստորագրված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի:
Թե՛ Աշխատանքային օրենսգրքով, թե՛ հաշվապահության մասին գրքերով որևէ նշում թանաքի սև գույնի մասին չկա: Աշխատանքային պայմանագրերն էլ կարող են սևով ստորագրվել, չկա օրենքի հետ հակասություն:
Շնորհակալություն:
Ի՞նչ կապ ունի, թե ինչ գույնի գրիչով է ստորագրված: