Կարելի՞ է արդյոք գրանցվել որպես ինքնազբաղված անձ

Սերգեյ.

Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Որպես ինքնազբաղված անձ գրանցվել չեք կարող, այդ օրենքը այս տարվանից չի գործում:
Այդ գործունեությամբ միկրոբիզնեսի դաշտում չեք կարող գործել, կա սահմանափակում: Կարող եք շարունակել աշխատել, գրանցվել որպես Ա/Ձ, գործել շրջ. հարկով, որի դրույքաչափը 5 տոկոս է շրջանառությունից, գումարած 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, 5 000 դրամ էլ ամսական շահութահարկ, եթե գրանցված աշխատող չեք ունենալու: Տեսեք, եթե հարկ լինի, կարող եք դիմել, կազմակերպական հարցերում կօգնեմ:

Սերգեյ

Շնորհակալ եմ շատ։
Իսկ ՍՊԸ֊ի դեպքում հարկերը նու՞յնն են։ Իմ ծննդյան տարին 1985թ.֊ն է, կենսաթոշակայինի վճար էլ պետք է անե՞լ:

Տիգրան

Այո, սոց. վճար պետք է վճարել, ամսական 5 000 դրամ՝ շրջ. հարկով գործելու դեպքում, ներկայացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում: ՍՊԸ-ի դեպքում շրջ. հարկը նույնն է, սակայն լավ կլինի՝ Ձեզ որպես տնօրեն գրանցեք որոշակի չափի աշխատավարձով, բայց ոչ պակաս 100 000 դրամից, այդ դեպքում կլինի ամսական 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին, 23 000 դրամ եկամտային հարկ, սոց. վճարի չափը այս տարի 2.5 տոկոս է կամ 2 500 դրամ էլ դա:

Սերգեյ

Շատ շնորհակալ եմ։

Ամիկում

Ձեր` վերը նշված օրենքը 01.01.2020թ.-ից այլևս չի գործում: Իսկ Ձեր գործունեության ոլորտը նույնիսկ միկրոձեռնարկատիրության համակարգին չի բավարարում: Հետևաբար կարող եք աշխատել միայն շրջանառության հարկով։
Խորհրդատվության համար կարող եք զանգահարել 043003060 հեռախոսահամարով։

Սերգեյ

Շնորհակալ եմ շատ։

Ալլա

Կարող եք բացել ԱՁ և աշխատել շրջանառության հարկի դաշտում` 5 % դրույքաչափով, կամ կնքել խանութների հետ որպես ֆիզ. անձ քաղաքացիաիրավական պայմանագիր սպասարկման գծով, այդ դեպքում խանութները իրենք կհանդիսանան հարկային գործակալ և կվճարեն հարկերը։

Սերգեյ

Շնորհակալ եմ շատ։