Կարգապահական տույժ հաշվապահին

Անի.

Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Ոչ, չի կարող, ընկերությունը նման դեպքերի համար պետք է ունենա ներքին կարգապահական կաննոների պայմանագիր, որով կարող է կարգավորել նմանատիպ խնդիրները, անսպասելի բացակայությունների ժամանակ ով պետք է ստանձնի տվյալ աշխատողի աշխատանքային պարտականությունները։

Անի

հաշվապահի մասնագիտական որակավորում տվյալ ընկերության ներսում ոչ ոք չունի, իսկ հաշվետվությունը եռամսյակային է և հատուկ մասնագիտական աշխատանք է պետք, այս դեպքում ինչպե՞ս որոշել հաշվապահի պժկ-ն ում նշանակել :

Tigran

Կարծում եմ 2 կողմն էլ մեղավոր են հավասարապես, որ իմանալով մարդը բյուլետենի մեջ է չեն կազմակերպել այդ անելիքների կատարումը։

Անահիտ

Միանշանակ հաշվապահի պատասխանատվությունն է, իմանալով որ փոխարինող չկա: Կարող էր որևէ մեկին խնդրել, թեկուզ սխալ հաշվետվութ.հանձնել, հետագայում ճշտել: