Քրիստինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Այո, քանի որ դիտարկվում է արտադրություն: Դասակարգչի ո՞ր կոդի տակ եք գրանցվել:
Շնորհակալ եմ արձագանքի համար: Երևի C23.49.0-ով, եթե սխալվում եմ, խնդրում եմ, ուղղեք, շնորհակալ կլինեմ:
Այո, կարող է, դա արտադրություն է, սակայն մինչև փետրվարի 20-ը պետք է ներկայացնեիք միկրոբիզնեսի սուբյեկտ համարվելու հայտարարությունը, քանի որ, ոնց հասկացա, նոր գրանցված չեք: Եթե նոր չեք, ապա հիմա գտնվում եք շրջ. հարկի դաշտում, եթե հայտարարությունը ներկայացրել եք մինչև փետրվարի 20-ը, եթե դա էլ չեք արել, ապա ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտում:
Շնորհակալ եմ արձագանքի համար: ԱՁ-ն նոր պետք է բացենք:
Դասակարգչի կոդը այդ ապրանքատեսակների՝ 15.12.9 Կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն: Կարող եք էլի գրել կամ զանգել 099455932:
Իսկ ինչու՞ C23.49-ով չէ, այլ 15.12.9 կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրության տակ: Ինչ-որ հիմնավորում կամ պարզաբանում կա՞ դասակարգիչների, ըստ որի կարող եմ ավելի կոնկրետ իմանալ, թե որ դասակարգիչի տակ է:
Քրիստինե, կավե/կաշվե ուշադիր չէի կարդացել: Տես՝ C 23.49.0՝ Այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրությունն է, որը ներառում է`
– խեցեգործական կուժերի, խեցամանների, ապրանքների փոխադրման և փաթեթավորման համար այլ համանման անոթների արտադրություն,
– այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն:
Իսկ C 23.41.0՝ Տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, որը ներառում է`
– խեցեգործական սպասքի, կենցաղային այլ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն,
– խեցեգործական արձանիկների և այլ գեղազարդ արտադրատեսակների արտադրություն:
Ձերը երևի վերջինին է համապատասխանում, զանգեիք, ավելի շուտ կասեի:
Անչափ շնորհակալ եմ: