Կապիտալ ծախսեր

Քրիստինե․

Բարև Ձեզ, մի խնդրանք հաշվապահներին, կարո՞ղ եք մի փոքր ինֆորմացիա տրամադրել կապիտալ ծախսերի արդիականության վերաբերյալ, կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հարկային հաշվառման տեսանկյունից կապիտալ ծախսեր են են համարվում,

հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի), հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) 15 տոկոսը այդ չափը գերազանցող մասով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը գերազանցող կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են դրանց կատարման ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, իսկ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարի՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը գերազանցող մասն ավելացվում է գերազանցելու օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, և այդ ամսվանից սկսած՝ տվյալ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը ամորտիզացվում են՝
ա. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը,
բ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը պակաս է ութ տարուց,
գ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս ութ տարուց, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կազմում է ութ տարի և ավելի,
դ. ոչ նյութական ակտիվի դեպքում՝ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում.

Քիիստինե

Շնորհակալ եմ անչափ, ուղղակի ես ուզում էի իմանալ կապիտալ ծախսերի արդիականությունը ինչումն է կայանում, այսինքն որն է դրա արդիականությունը( գիտեմ, որ կարող է լինել առաջատար տեխնոլոգիաների կիառումը,) իսկ բացի սրանից, կարող եք օգնել ուրիշ ինչում է կայանում արդիականությունը կապիտալ ծախսերի։

Tigran

այն կապված է ներդրումների հետ,այսինքն ոչ թե միայն արդիական է այլ մշտական բնույթ ունի,