Կանոնադրական կապիտալի նվազեցում

Աննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս են նվազեցնում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը։ Ի՞նչ պետք է անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է գնալ պետռեգիստր փոփոխությունը գրանցելու, հիմք որոշումը կամ արձանագրությունը և մյուս թղթերը կազմեք,

Gevorg Grigoryan

Հարգելի Աննա, կանոնադրության մեջ կանոնադրական կապիտալի մասով փոփոխություն եք անելու` հիմք ընդունելով բաժնետերերի որոշումը։

Մարի

Ընկերության կանոնադրական կապիտալի նվազման մասին որոշում ընդունելուց հետո30 օրվա ընթացքում, ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին գրավոր տեղեկացնել իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, ինչպես նաև այդ մասին տեղեկություններ հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընկերության պարտատերերն իրավունք ունեն գրավոր տեղեկացումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում, պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաևիրենց վնասների հատուցում:
Կանոնադրական կապիտալի նվազման հետ կապված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օր լրանալուց հետո և սույն կետի առաջին մասին համապատասխան
պարտատերերի առաջացած բոլոր պահանջների բավարարման դեպքում:

Last edited 3 ամիս առաջ by Մարի