Ռազմիկ․
ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։
խնդիր չի, պետք է այդ գումարը հաշվառել մուտքի օրվա ԿԲ փոխարժեքով՝ դրամով,
Եթե կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով և բանկային փոխանցման միջոցով՝ կազմակերպության արտարժույթային հաշվի, ապա այս գործարքը խնդիր չէ առաջացնում։
Բարև Ձեզ: Կից ներկայացնում եմ Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ՊԵԿ դիրքորոշման քաղվածք 2017թ. դրությամբ: Կարծես թե դրանից հետո այդ մասով փոփոխություն չկա՝
«Հաշվի առնելով վերոգրյալը, տվյալ դեպքում, ՀՀ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում ներդրումային գործընթացն ապահովելու նպատակով ոչ ռեզիդենտի կողմից փոխանցումները կարող են կատարվել նաև արտարժույթով, սակայն արտարժույթով կատարվող փոխանցումները ենթակա են փոխարկման, ինչը հնարավորություն կընձեռնի կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը կատարել ՀՀ դրամով և այն չի հակասի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:»
Ոչ, խնդիր չի առաջացնի, արտարժույթային հաշվի վրա կարտացոլվի հետո կփոխարկեք դրամի կավելացնեք կանոնադրական կապիտալը։
Ոչ մի խնդիր չի լինի։