Արթուր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։
Պետռեգիստրում գրանցման համար պետք է ներկայացվի 10000 դրամ պետտուրք, դիմում, կանոնադրության փոփոխությունների որոշումը, և կանոնադրության փոփոխություններով նոր տարբերակը,այլ ընթացակարգեր չկան: Ձևակերպումը ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս դտ 111,կտ 311:
Մարդատար ավտոբուսը ո՞ւմ սեփականությունն է։
Տնօրենի
Իսկ տնօրենը ՍՊԸ մասնակի՞ց է
Այո