Կանխիկ վճարում ներմուծված ապրանքի դիմաց

Անի.

Բարև ձեզ։ խնդրում եմ պատասխանել: Արդյո՞ք ՌԴ-ից ներմուծված ապրանքի դիմաց կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ վճարելու, և արդյո՞ք կանխիկ վճարած գումարները կարող է նվազեցնել շահութահարկից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վեներա

Ռուսաստանի Դաշնությունից կատարված ներմուծումը համարվում է ԵՏՄ գործարք, որի համար ներկայացվում է հաշվարկ, վճարվում է ԱԱՀ: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ հաշիվ-ապրանքագրի ընդամենը գումարի և հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ ռուբլու կուրսի արտադրյալի 20 %-ի չափով: Վճարումը կարող է կանխիկ կատարվել և համարվում է ծախս:

Մարինե

Ի՞նչ է նշանակում կանխիկ վճարել: Դրամարկղից գումար ելքագրե՞լ առհաշիվ անձին ու նրան գործուղել ՌԴ ապրանք գնելու՞: ՀՀ-ից միանվագ կարող են ապրանքի համար վճարել 300 000 դրամ, ֆիզ. անձանց հետ գործարքների դեպքում՝ 3 մլն դրամ: Եթե ՌԴ-ից ներմուծվող ապրանքը այս պայմաններին է համապատասխանում, ապա կարող են, եթե ոչ, ուրեմն՝ փոխանցումով, որը ամեն դեպքում ցանկալի է: Կանխիկ վճարվի, թե անկանխիկ, այն պետք է ծախսագրվի: Շահութահարկի գումարից նվազեցնել չի կարելի: Նվազեցվում է եկամուտներից, որ հաշվարկվի շահույթը, որից էլ՝ շահութահարկը:

Արա

Ռուսաստանից ներմուծված ապրանքի դեպքում Դուք կարող եք ավելացված արժեքի հարկ վճարել ոչ անմիջապես, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ը: Այդ գումարը նվազեցվում է ոչ թե շահութահարկից, այլ վաճառքի ժամանակ գոյացած ավելացված արժեքի հարկից: