Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
inna

Կա 2 տարբերակ:
1. առհաշիվ տրված գումարի միջոցով այս դեպքում տալիս ես Դ 228 Կ 251, հետո Դ 5211 Կ 228, Դ 2261 Կ 261 ԱԱհի դեպքում, ելքի օրդերի հիմքը և նպատակը, առհաշիվ տրված գումար
2. միանգամից, հիմքը և նպատակը, համաձայն հաշիվ…. առ ….., և դրամ. մուտքի օրդեր ….. առ ….. Դ 5211 Կ 251, և Դ 2261 Կ 261, եթե կա ԱԱՀ:

Arpine

Inna, շնորհակալություն արձագանքի համար: Երկրորդ տարբերակի դեպքում ես կարո՞ղ եմ գումարը ելք անել կազմակերպության տնօրենի անունով, թե՞ պարտադիր պետք է գործընկեր կազմակերպության աշխատակցի անունը գրվի:

inna

Դուք կարող եք գումարը դուրս գրել Ձեր կազմակերպության տնօրենի կամ էլ գանձապահի անունից, եթե դուրս գրեք գործընկեր կազմակերպության աշխատակցի անունից, ապա պարտադիր պիտի գրեք նրա անձնագրի տվյալները:

Ինեսա

Մի կարևոր բան մոռացա` գործընկեր կազմակերպության կողմից տրված դրամարկղի մուտքի անդորրագրի վրա պիտի լինի պարտադիր Ձեր տնօրենի կամ էլ գանձապահի տվյալները “ստացված է” տողում: