Կանխիկ վճարումների վերաբերյալ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Առաջին մասը ճիշտ չի ասում, երկրորդ մասը ճիշտ է ասում, միանվագ գնում է կոչվում հ/ֆ և ոչ թե ԴԵՕ:

Վանա

Շնորհակալություն:

A.K.

Հարգելի Վանա, “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի 6-րդ հոդվածը շարադրված է հետևյալ կերպ.

Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները

1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝
այնուհետև տրված է սանդղակ:
Այսինքն ինչպես տեսնում ենք, սահմանափակումը դրված է կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի վրա, այլ ոչ թե միանվագ գնման գումարի վրա: Սա նշանակում է, որ հաշիվը կարող է լինել 4մլն-ի, բայց դրա դիմաց կանխիկ դրամով վճարումը(այսինքն դրամարկղից) չի կարող գերազանցել 300հազ. դրամը: Մնացածը պետք է կատարվի բանկով: Ընդ որում, 6 հոդ. 1 մասի բ կետում էլ մեկ ամսվա ընթացքում այդպիսի կանխիկ վճարումների առավելագույն չափ է սահմանվում 3 մլն դրամը: