Կանխիկ գնումները ամսական կտրվածքով գերազանցում են 3 մլն-ից

Դավիթ Աատրյան.

ԱԱՀ վճարող չհանդիսացող ՍՊԸ-ն իրականացրել է ապրանքների կանխիկ գնումներ (առկա են ՀԴՄ կտրոններ) վաճառելու նպատակով: 2011թ. փետրվար ամսին ամիս այդ գնումների ընդհանուր արժեքը կազմել է 3.2 մլն դրամ:

Հարց. ասացեք խնդրեմ, շահութահարկի պարզեցված հաշվարկում որպես նվազեցվող ծախս ցույց է տալու 3.2 մլն, թե՞ 3.0 մլն դրամ:

Միայն “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքում է սահմանափակումները, որ միանվագ կանխիկ գնումների ամսական չափը չպետք է գերազանցի 3.0 մլն դրամը, իսկ “շահութահարկի հրահանգում” դրա մասին խոսք չկա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
silva

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման նպատակով հաշվետու տարվա ընթացքում միակողմանի փաստաթղթերով (կրճատ հաշիվ-ապրանքագիր, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, միակողմանի գնման ակտ) կատարված ծախսերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 36.0 մլն. դրամը:»:

silva

“Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունվել է 29.11.2011:

Կամո

Սիլվա, միգուցե տարվա կտրվածքով չի գերազանցելու 36 մլն դրամը…