Կանխիկ գնում

Ալմաստ․

Բարև ձեզ։ Նոր բացված ՍՊԸ-ն խանութ է կարո՞ղ է ապրանք գնելիս վճարել կանխիկով, և էլեկտրոնային դրամարկղի գրքում ելքի օրդեր պետք է ձևակերպել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

սահմանփակում կա, անկանխիկ գործառնությունների օրենքին պետք է հետևեք,

Գայանե

ապրանք գնելիս վճարել կանխիկով կարող եք՝ վաճառող կողմի ֆիզ անձ կամ կազմակերպություն լինելը և եթե չի խախտել անկանխիկի շեմը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

կետ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:
կետ 5․ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով անկախ վճարման կարգից:

Արմեն

Եթե ձեռքբերումը ֆիզ. անձից է մինչև 300 000 դրամ կարծում եմ կարող եք: Ելքի օրդեր էլեկտրոնային դրամարկղի գրքում պիտի գրանցվի: