Մելինե.
Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
օրենքի հ.4-ը հստակ ասում է. 5․ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
Տիգրան ջան, բա ինչու՞ նույնիսկ խոշոր մատակարաները (գրանդ տոբաքո, գրանդ քենդի), չեն պահանջում։ Որին ասում եմ ասում են չկա նման բան։
Ճիշտն ասած գիտեմ, որ նշվածները գրանդ տոբաքո, գրանդ քենդի գոնե նորմալ կազմակերպություններ են, իսկ ես օրենքից եմ մեջբերել, եթե կա հակառակ պարզաբանում ներկայացրեք, հետաքրքիր կլինի ես էլ իմանամ։
Ես էլ չգիտեմ, ես էլ անընդհատ ասում եմ պիտի փոխանցումով լինի, օրենքի ձեր նշած կետով, իրենք ասում են 100 խանութ ենք մտել մենակ դուք եք նման բան ասել։
Ձեր ասածի հիմքն է «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» հոդված 4-ի 5-րդ կետը: Իսկ իրենցը, ինչպե՞ս են պարզաբանում: