Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։
Սահմանափակումը դրված է կանխիկի ելքի և մուտքի վրա, էլ ի՞նչ եկամտայինի մասին է խոսքը..ինչ որ վճարել եք ԿԱՆԽԻԿ։
Եկամտային հարկը պետք է ներառել ձեռքբերումների արժեքում։
Ներառյալ՝ եկամտային հարկը։
Բարև Ձեզ։ Եկամտային հարկը ներառյալ Ձեր վճարումները չպետք է գերազանցեն միանվագ գործարքը 300 000 դրամը, իսկ ամսվա կտրվածքով՝ 3 000 000 դրամը։
Դուք նշել եք երկկողմանի գնման ակտ, այսինքն ենթադրվում է, որ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: Այլապես Ձեր գործարքը կհարկվի ոչ թե 10%, այլ 20% դրույքաչափով։
Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները.
1. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները։
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը)։