Կանխիկի սահմանափակումներ

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարցս կանխիկի սահմանափակումներին է վերաբերում։ Կազմակերպությունը “Լվա ինքդ” ավտոլցացման կետից հասույթ է ստանում և 5 օրվա կտրվածքով մուտք է անում դրամարկղ։ Հուլիսի 1-ից հետո ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյո՞ք պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, ախր այդպես հարմար չի լինի այդքան հաճախ բանկ գնալ, ծախսեր կատարել և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, դրամարկղային կանոններնեն այդպես են պահանջում, եթե հարմար է կազմակերպության հաշվով էլեկտրոնային դրամապանակ ունեցեք ու տերմինալով մուտք արեք, դրանից հետո բանկի հաշվին փոխանցեք:

Hayk

Հսրգելի Տիգրան, այսինքն՝ ավտոլվացման սրահում պոս տերմինալ տեղադրենք ու կցենք բանկային հաշվի՞ն, ճի՞շտ եմ հասկանում։ Իսկ սխալ կլինի, եթե դրամարկղ մուտք անենք, հետո դնենք բանկի հաշվին։

Tigran

Կամ տեղադրեք տերմինալ ու օգտվեք,կամ այլ տեղի տերմինալով մուտքերը կատարեք: Դրամարկղ մուտք անելու, հետո բանկի հաշվին մուտք անելու հաշվով հաշվի առեք 3 օր սահմանված ժամկետը:

Նունե

Բայց ո՞ր հոդվածով է նշված որ պետք է բանկ մուտքագրվի։

Nerses

Իմ կարծիքով, եթե մի կողմը ֆիզ. անձ է և գործարքը 300,000 դրամը չի գերազանցում և վերոնշյալ դեպքում մատուցում է ծառայություն, կարող է մուտք անել դրամարկղ, հետո բանկային հաշիվ։

Քնարիկ

Եթե գումարը չի անցնում 300 հազարը՝ կարող եք մուտքագրել դրամարկղ: