Հայկ.
Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։
Կարող եք, բայց կստացվի որ դուք ամսական շահաբաժին վճարելու փոխարեն փոխառություն եք տալիս, այսինքն, ամսական 5 տոկոս հարկը չեք վճարում, կուտակում եք հետո միանգամից շատ եք վճարելու։
Կարող եք, սակայն այն անտոկոս փոխառություն չի կարող տրվել,պետք է տոկոս ամրագրվի:
Հարգելի Տիգրան, կասե՞ք որ օրենքի համաձայն պետք է տոկոս ամրագրվի: Նշեմ, որ շրջհարկով ենք աշխատում, բայց հնարավոր է տարվա վերջում անցնենք ընդհանուր հարկման դաշտ
Այո, համաձայն քաղ. օրենսգրքի, նայեք 879-րդ հոդվածը։
Քաղ օրենսգրքի 879 հոդվածը բացարձակապես չի պարտադրում տոկոս կիրառել փոխառության նկատմամբ, եթե դուք հստակ նշում եք պայմանագրում, որ այն տրվում է անտոկոս։
Դուք կարող եք ոչ թե փոխառություն տալ, այլ <<առհաշիվ գումարների տրամադրում>> 228 հաշվին
Իսկ առհաշիվ տալու հետ կապված ժամկետային սահմափակում չկա՞, կարելի՞ է, օրինակ, 12 ամիս հետո այդ առհաշիվի հաշվին վճարել հիմնադրի շահաբաժինը։
Փոխառության դեպքում կա ժամկետային սահմանափակում, առհաշիվ գումարի դեպքում՝ չկա: Եթե շահաբաժին անպայման տալու եք, ձևակերպեք, 5%-ը վճարեք և կմնաք հիմնադրին պարտք շահաբաժնի մասով:
Հարգելի Անահիտ, խնդրեմ կասե՞ք այդ դեպքում ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել ՍՊԸ-ի և նրա հիմնադրի միջև: Նկատի ունեմ առհաշիվ գումարի հաշվին շահաբաժին վճարելու մասով: Եվ ճիշտ կլինի՞, եթե 5% հարկը վճարենք հենց շահաբաժնիը վճարելու օրը, և ոչ թե մաս-մաս յուրաքանչյուր ամիս։
1.Կազմել հիմնադիրների ժողովի արձանագրություն շահաբաժնի չափի և վճարման ընթացակարգի վերաբերյալ (հստակ նշելով վճարման ժամանակացույցերը): 2.Իհարկե մաս-մաս պետք չի: 3.Որ ամսին որ պատարաստ լինեք վճարելու 5%-ը, եկամտային հարկի հաշվետվության մեջ չմոռանաք ցույց տալ նշված գումարը (օգտվեք ՀՕ 150, 154 հոդվածներից):
Շատ շնորհակալ եմ օգնելու համար։