Թամարա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։
Այս պահի դրությամբ Ձեր գործառնությունները խախտում չեն բայց 2023թ.-ից աշխատավարձը պարտավոր եք վճարել փոխանցումով այս դեպքում կլինի խախտում:
Հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը խախտում չէ: Եթե Երևանում եք գործունեություն իրականացնում, ապա աշխատավարձի կանխիկ վճարումը օրենքի խախտում է: Դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը չի դիտարկվում է որպես անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում:
եթե Երևանից դուրս սուբյեկտ եք աշխատավարձ վճարելու համար դեռևս կարող եք կանխիկ վճարել,իսկ այլ ծախսերը ինչի համար են, կարող է և լինի կամ չլինի խախտում,