Կանխիկացում բիզնես քարտով

Տաթև․

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ է, որը չունի գրանցված աշխատող, ծառայություն է մատուցում անձամբ ՀՀ-ում գործող կազմակերպության, որը գումարը փոխանցելու է ամիսը 1 անգամ ըստ դուրս գրված հաշվի։ Նշեմ, որ որևէ ծառայություն կամ ապրանք ԱՁ-ն չի պլանավորում ձեռք բերել։ Այս դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է կատարված ծառայության դիմաց վճարված գումարները կանխիկացնել ԱՁ-ի համար բացված բիզնես քարտից կամ փոխանցել իր անձնական հաշվին։ Անկանխիկի մասին օրենքը որևէ կերպ սահմանափակու՞մ է նման դեպքերում կանխիկացումը։ Եվ արդյո՞ք ԱՁ-ն ունի հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Տաթև, բիզնես քարտը որոշակի բիզնես գործարքներ կատարելու համար է: Ճիշտ կլինի, որ այն փոխանցվի Ձեր անձնական հաշվին: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ բացի բիզնես մասով հարկեր վճարելուց, դուք նաև պարտավորություն ունեք դիվիդենտ վճարելու մասով։

Տաթև

Շնորհակալություն պատասխանելու համար, ԱՁ-ի դեպքում արդյոք դիվիդենտի պարտավորություն առաջանու՞մ է, դիվիդենտը բաժնետիրական ընկերության բաժնետերերին բախշվող շահու՞յթը չի։

Tigran

Սովորաբար ԱՁ-ն կարող է ունենալ հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն, օրինակ՝ ՀԴՄ սպասարկման ամսական վճար կամ բանկի վճար։ Այո, կարող եք փոխանցել ինքներտ ձեզ, սակայն հաշվելուց հետո թե իրականում որքանը կարող է ձեզ մնալ, անալիտիկ հաշվառման վարում պետք է ապահովեք։

Տաթև

Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ կարող եք մի փոքր մանրամասնել ի՞նչ է ենթադրում անալիտիկ հաշվառում ասվածը։

Tigran

եկամուտների ու ծախսերի հաշվառում

Տաթև

Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ անալիտիկ հաշվառում ասվածը պրակտիկայում հետևալ կերպ պետք է արվի. եթե որպես ԱՁ֊ն ամեն ամիս ստանալու եմ x գումար, այդ գումարից պետք է հանեմ ամսական 10000 դրամ շահութահարկ և սոց. վճար, ևս 5% շրջանառության հարկ, դրոշմանիշային վճարի գումարը, բանկի սպասարկման վճարները և մնացած գումարը նոր կարող եմ փոխանցե՞լ հաշվիս։
Վերևում դիվիդենտի մասին են գրել, դա ևս առանձին հարկ է ենթադրու՞մ։

Tigran

այո եկամուտները առանձին,ծախսերը առանձին, փաստաթղթերով,հաշվարկներով,դիվիդենտը կամ շահաբաժինը ԱՁ-ի համար չի,այլ բաժնետիրականի կամ ՍՊԸ մասնակիցների,եթե ստացվել է տարեկան շահույթ,