Տաթև․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ 🙃 ԱՁ-ն շրջհարկով է գործում, կայքով թվային ապրանքներ պետք է վաճառվեն, փոխանցումները իդրամով, ինչպես նաև բանկային քարտերով կայքում կլինի: Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. ՀԴՄ կտրոնի գեներացումը բավարա՞ր է, թե՞ նաև հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել
2. Եթե գնորդը ՀՀ-ից դուրս է, այլ հարկեր առաջանու՞մ են
3. Վճարման համակարգից պահումները ինչ որ ձևով ծախս հնարավո՞ր է ձևակերպել, եթե արտադրություն է (ապրանքները մշակվում են ԱՁ-ի կողմից / չեն գնվում )։
Շնորհակալ եմ:
եթե ձեր կայքով եք վաճառելու կամ այլ կայքի միջոցով,շրջհարկով չեք կարող գործել, կբացատրեք կայքով թվային ապրանքներ ոնց հասկանալ,մի քիչ հասկանալի գրեք,
Տիգրան ջան բարև, փորձեմ: Վեբ կայքերի ծրագրավորող եմ, և ունեմ մշակված լուծումներ որոնք ցանկանում եմ վաճառել: Թվային ապրանքները այդ լուծումներն են: Գնորդը գնում է, ներբեռնում և օգտագործում ծրագիրը: Կայքը, որում վաճառվելու է, սեփական պատրաստածն է լինելու:
Եթե շրջհարկով չի կարող գործել, բայց այս տարվա համար արդեն այդ դաշտում եմ քանի որ հիմնական աշխատանքը ծրագրային ծառայություններ մատուցել է կլիենտներին, իսկ սա կլինի 2րդ գործունեությունը, կխնդրեմ ուղորդել ինչպես վարվել:
Շնորհակալ եմ:
դե դա արդեն ոչ նյութական ակտիվների վաճառք է, ՏՏ հավաստագիր չեք հանել, 1 հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել,2 ոչ, 3 այո