Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դիմում ներկայացնելով, որպես ինքնուրույն վճարող, եթե 1960-1973 թ.ծնված անձ է, ինքնազբաղված անձինք անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար: Վճարելու եք որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:
Նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք՝ տարեկան կտրվածքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն գործատուի համար սահմանված ժամկետներում:
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ: