Սուսաննա.
Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սուսաննա.
Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Այո, մինչև 24 մլն շրջանառության շեմը կարող եք գործել միկրոբիզնեսի համակարգում:
Այո, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Դա կարելի է համարել արտադրություն և գործել միկրոյի դաշտում։
Կարող եք, եթե չգերազանցեք տարեկան շրջանառության 24 մլն շեմը:
Այո, կարող եք աշխատել միկրոյի դաշտում, եթե 20 օրվա մեջ հայտարարություն ներկայացնեք ՊԵԿ այդ դաշտում աշխատելու վերաբերյալ։
Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարելու եք միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Այսինքն՝ տնօրենին աշխատավարձ էլ չի սահմանվու՞մ, եկամտային հարկ չի առաջանու՞մ: