Կազմակերպությունը հայտնվել է ԱԱՀ դաշտում

Սաթ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Հունվարից սկսած յուրաքանչյուր ամիս պետք է տաք ԱԱՀ-ի հաշվետվություն ըստ յուրաքանչյուր ամսվա շրջանառության, նույնն էլ եկամտային հարկի ճշտված հաշվետվություններ՝ եկամտային հարկերը ճշտելով։

Աստղիկ

Ստացված հաշիվները արտացոլվում են ԱԱՀ հաշվետվության մեջ որպես ՀՀ տարածքում ձեռքբերում, իսկ ձեր խփած ՀԴՄ-ները՝ որպես մանրածախ վաճառք։

Tigran

ԱԱՀ-ի ու եկամտային հարկի ամսեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեք հունվարից սկսած: Այո ՀԴՄ-ն ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները պետք է հաշվի առնեք այն ամսում երբ հաստատել եք,որ կարողանաք հաշվանցել։