Gayane.
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:
Այո, այդ երկու ՍՊԸ-ները կարող են միավորվեն ՀԿ գրանցեն: Այո, ընդհանուր հարկման դաշտում կհայտնվեն երկու ՍՊԸ-ները՝ ՊԵԿ որոշման հիման վրա:
ՀԿ-ն ոչ առևտրային կազմակերպություն է : Կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
ՀԿ-ն ոչ առևտրային կազմակերպություն է: