Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնում պայմանագրով և վճարում նրան հունիս ամսին, իսկ եկամտահարկը վճարվում է հուլիսին, հաշվետվության մեջ ո՞ր ամսով պետք է երևա գործարքի գումարը և ո՞ր հաշվով պետք է փոխանցվի եկամտահարկը:
Հարգելի Հայկ, հաշվետվության մեջ գործարքի գումարը պետք է երևա հունիս ամսով, և գումարը պետք է փոխանցվի 900005006011 հաշվին:
Շնորհակալ եմ, Մարինա ջան, բայց ինչ վերաբերվում է հաշվեհամարին, taxservice.am սայթում դա նշված է որպես աշխատավարձից եկամտահարկի համար:
Հոդված 23. (ՀՀ օրենքը եկամտահարկի մասին)
Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը
Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:
Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը
(Վերնագիրը խմբ. 21.08.08 ՀՕ-148-Ն)
1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.
ա) սույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն oրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի).
բ) մյուս բոլոր դեպքերում` սույն oրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով:
2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է սույն oրենքի 18 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:
Քաղ. իրավական պայմանագրերի առումով վճարման դեպքում հաշվեհամարը` 900005006086
Հաշվարկը կերևա հունիս ամսով, վճարումը հուլիսին 900005006045 հ/հ-ին: