Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:
Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ
Կանխավ շնորհակալություն:
2 000 դրամը իհարկե ծախս է: Ինչ վերաբերվում է վարձավճարի չափին, ապա զուտ պայմանավորվելու հարց է:
20 000 դրամը ծախս է կազմակերպության համար: Դուք հանդիսանում եք որպես հարկային գործակալ և վարձատուին վճարում եք 18 000 դրամ, 2 000 դրամը եկ. հարկ:
Շնորհակալ եմ պատասխանի համար:
Իսկ կասե՞ք, եթե կազմակերպությունը ֆիզ. անձից առանց պայմանագրի, այսինքն գնման ակտով որևէ ապրանք ձեռքբերելու դեպքում, օր. 10 000 դրամ, հաշվարկվում է 11 %` 1 100 դրամ եկ. հարկ, ապա տվյալ դեպքում այդ ապրանքը կազմակերպության վրա նստում է 1 0000 + 1 100 = 11 100 դրամ, այս. ծա՞խս է համարվում 11 100-ը: