Elen.
Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օգոստոսի 1-ից սկսել է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ով: Շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է գրել բոլոր 3 ամիսների ՀԴՄ-ով կատարված գործարքների գումարը, թե՞ միայն հին ՀԴՄ-ինը, այսինքն` միայն հուլիս ամսվանը: Նոր ՀԴՄ-ն ձեռք բերելուց հետո հին ՀԴՄ-ն անհրաժե՞շտ էր գրանցումից հանել:
Շրջանառության հարկի հաշվարկի մեջ պետք է նշվի նախկին 3 ամսվա շրջանառությունը: Պետք է նախկին ՀԴՄ-ի գումարին գումարեք նոր ՀԴՄ-ի գումարը: Հին ՀԴՄ-ն անպայման պետք է գրանցումից հանվի :