Էդգար.
Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դիզայնի դասընթացների կազմակերպմամբ: Կխնդրեի ներկայացնել, ինչպես պետք է իրականացնել ուսանողների հաշվառումը, արդյոք անհրաժեշտ է մատյան վարել նրանց հաշվառման համար, ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում: Ի՞նչ որոշմամբ, ո՞ր օրենքով: Ինչպե՞ս է հարկվում, որպես ծառայությա՞ն մատուցում: Արդյոք տրվում է ՀԴՄ կտրոն (տվյալ հասցեում արդեն կա ՀԴՄ), թե վարձը գանձվում է մուտքի օրդերով: Անհրաժե՞շտ է ուսանողների հետ կնքել պայմանագիր: Կխնդրեի մանրամասն պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Էդգար,
իմ կարծիքով ուսանողների հաշվառման մատյան վարելը Ձեր ներքին խնդիրներից է, երևի հարմար կլինի, որ վարեք, դասընթացների կազմակերպումը ծառայության մատուցում է միանշանակ, ուսանողների հետ կնքեք պայմանագիր` նշելով ծառայության մատուցման պայմանները, դասընթացի տևողությունը, վարձավճարը` ձեր միջև հետագա խնդիրներից խուսափելու համար, իսկ ՀԴՄ կտրոնի համար միանշանակ չեմ կարող ասել, սակայն իմ կարծիքով կարող եք դրա փոխարեն ԴՄՕ-ով անել, նաև անդորրագիր կտաք ուսանողին, որպեսզի ապացույց ունենա, որ վճարումը կատարել է:
Եթե ծառայությունը մատուցվում է ֆիզիկական անձանց, ապա ՀԴՄ կտրոնը պարտադիր է: